Ընտրակեղծիքների մասին մեղադրանքները հետաքննել...

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է դատախազություն` խնդրելով հետաքննել նախագահի, քաղաքական գործիչների և այլոց կողմից ներկայացված ընտրակեղծիքների մասին մեղադրանքները:

Հանձնաժողովը հայտարարել է, որ այդ հայտարարությունների իսկության ստուգումը պահանջում է համապարփակ և օբյեկտիվ հետաքննություն, որը դուրս է իր լիազորություններից: