
Ընթացիկ տարում ամփոփվել է Դալմայի համայնքային զբոսայգու հիմնման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։
Այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով բնապահպանական ծրագրերին։
«Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը գնում է մոտ 250 հեկտար տարածքի մասին, որտեղ արդեն իսկ ունենք տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում պատրաստել ենք հայեցակարգն ու ներկայացրել Ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»,-հավելեց քաղաքապետը։