Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-ից մարտի 24-ը ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա բաժանորդագրություն եւ օգտվել ընկերության հեծանիվներից` 18 000 դրամի փոխարեն 9 000 ՀՀ դրամով:
Այս առաջարկը նաեւ նրանց համար է, ովքեր դեռեւս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն մարտի 3-ից 24-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար վճարային քարտ եւ օգտվել այդ առաջարկից: Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով: