Յակուտիայում ուղեւորատար ինքնաթիռը օդանավակայ...

Յակուտիայում Ан-24 ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել սառած գետի վրա։ Օդանավում 30 ուղեւոր կար, այդ թվում երկու երեխա, ինչպես նաեւ անձնակազմի չորս անդամները, տեղեկացրել է Lenta.ru-ն։

Ինքնաթիռը, որը կատարում էր Յակուտսկ-Զիրյանկա-Սրեդնեկոլիմսկ-Յակուտսկ չվերթը, Զիրյանկա գյուղում վայրէջքի ժամանակ շեղվել է թռիչքուղուց եւ նստել սառած Կոլիմա գետի վրա։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր վայրէջք կատարած լինել թռիչքուղուց դուրս օդաչուների սխալի պատճառով։

Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։