Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը հրաժարական է տվել, հայտնել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ որոշումը կապված է Ժապարովի այլ աշխատանքի տեղափոխվելու հետ։

Ինչպես հայտնում է 24.kg-ն, նախարարների կաբինետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ադիլբեկ Կասիմալիևը։