Ղրղզստանի խոշորագույն բանկերից մեկը կասեցրել...

Ղրղզստանի խոշորագույն բանկերից մեկը՝ MBank-ը (ԲԲԸ Առևտրային բանկ «Ղրղզստան»-ը) կասեցրել է դրամական փոխանցումները ռուսական բանկերի միջոցով, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է բանկի կայքում, հայտնում է РИА Новости-ն։

«2024 թվականի օգոստոսի 16-ից ռուսական բանկերի, ներառյալ՝ Сбербанк-ի, Тинькофф-ի և МТС-ի միջոցով դրամական փոխանցումները դադարեցվել են երկու ուղղություններով։ Այս ծառայությունը ժամանակավորապես անհասանելի կլինի անորոշ ժամանակով»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուբլու ռեկվիզիտներով մուտքային փոխանցումները կիրականացվեն բանկերի միջոցով, որոնք պատժամիջոցների ենթակա չեն։

«Ղրղզստան» բանկը և նրա ինտերնետային բանկային MBbank-ը երկրի խոշորագույն ֆինանսական հաստատություններից են: MBank-ի միջոցով կարելի է վճարել փոխանցումով հանրապետության գրեթե բոլոր առևտրային տաղավարներում, հակառակ այն հանգամանքին, որ Ղրղզստանում անկանխիկ վճարումների այլ համակարգերը դեռ այդքան էլ տարածված չեն: