Ղրղըզստանը եւ Տաջիկստանը համաձայնեցրել են սահ...

Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են պետական սահմանի ավելի քան 47 կիլոմետր։ Այս մասին տեղեկացրել է Ղրղըզստանի կառավարութան մամուլի ծառայությունը։

«2023թ. դեկտեմբերի 8-14-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղրղըզստանի Բատկենի մարզի Բատկեն քաղաքում տեղի է ունեցել երկու հանրապետությունների տեղագրական աշխատանքային խմբերի եւ իրավական հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի հանդիպումը պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ։ Այդ հանդիպման ժամանակ տեղագրական աշխատանքային խմբերը համաձայնեցրել են 47,05 կիլոմետր ղրղըզա-տաջիկական պետական սահման»,- նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես հավաստիացրել են մամուլի ծառայությունում, կողմերը կշարունակեն «մնացած տեղամասերի նկարագրման» աշխատանքը հաջորդ հանդիպման ժամանակ, որը կկայանա Տաջիկստանի տարածքում։ «Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատսխան արձանագրություն»,- նշել է մամուլի ծառայությունը։