Ղազախստանը ողջունում է խաղաղ գործընթացում Հայ...

Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։

Դրա մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Գոհունակությամբ նշում ենք նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական ​​սահմանների առանձին հատվածների իրավաբանական ձևակերպման ավարտի զգալի առաջընթացը»,-ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության՝ շեշտել է Տոկաևը։