Ղազախստանը 2024 թ. զորավարժություններ կանցկաց...

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 2024 թվականին հանրապետությունում նախատեսված կարևոր զորավարժությունների մասին։

Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ Ղազախստանում 2024 թվականին մարտական ​​պատրաստության միջոցառումների շրջանակում, Թուրքիան և Ղազախստանը կանցկացնեն «Կաբիլան Ժոլի-2024» համատեղ զորավարժություններ:

Լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մասնակցությամբ։ Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ երկկողմ հիմունքներով համատեղ վարժանքներ են նախատեսված Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի հետ։