
Ղազախստանում սկսվել է առաջին ատոմակայանի շինարարությունը։ Ուլկեն գյուղի մոտակայքում սկսվել են ինժեներական հետազոտություններ՝ ատոմակայանի կառուցման համար օպտիմալ տեղանք ընտրելու և նախագծային փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։
Աշխատանքների մեկնարկին մասնակցում են ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևը։
ԱԷԿ-ի կառուցման առաջին փուլում ինժեներական հետազոտությունները կտևեն միջինը 18 ամիս:
Ինժեներական հետազոտությունների աշխատանքները կիրականացնի «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ատոմէներգոպրոյեկտ»-ը, և կներգրավվեն նաև ղազախական կազմակերպությունները։
Ատոմային էլեկտրակայանի կառուցման արժեքը կարող է կազմել 14-15 միլիարդ դոլար, ասել է Ատոմային էներգիայի գործակալության նախագահ Սատկալիևը։
Բացի այդ, նա հավելել է, որ լրացուցիչ 1 միլիարդ դոլար կհատկացվի ԱԷԿ-ի մոտ սոցիալական օբյեկտների և ենթակառուցվածքների կառուցմանը։
Ղազախստանում առաջին ԱԷԿ-ը կկառուցի «Ռոսատոմ»-ը։ Ռուսական ընկերությունը «ճանապարհային քարտեզ» է ստորագրել Աստանայի հետ՝ երկու ՋՋԷՌ-1200 ատոմային էներգաբլոկի կառուցման համար։ Կայանի շինարարությունը կտևի մոտավորապես 11 տարի և կարող է ավարտվել 2035-2036 թվականներին։