Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի...

Երևանը հնարավորություն ունի վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության, սակայն ոչ ոք Հայաստանին չի պահի նրա կամքին հակառակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Ամեն դեպքում, Երևանը պահպանում է ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության վերադառնալու հնարավորությունը։ Եվ, ըստ էության, ոչ ոք չի պատրաստվում գործընկերներին հարկադրաբար պահել կազմակերպության կազմում», — ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Այս հայտարարությունը հնչել է Երևանի և կառույցի միջև առկա երկարատև լարվածության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպությանն անդամակցությունը փաստացի սառեցնելու և կառույցից հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունների համատեքստում։

Զախարովան նշել է, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշում իր անվտանգային ձևաչափերը, և ՀԱՊԿ-ը կառուցված է փոխադարձ հարգանքի և կամավորության սկզբունքների վրա։