«Ղարաբաղյան հակամարտությունը երկար տարիներ մի...

«Զանգեզուրի միջանցքը» կարող է խոշոր ներդրումներ ներգրավել Ադրբեջան:  Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ:

Բրայզան ընդգծել է, որ Ադրբեջանը, օգտագործելով կապերը Թուրքիայի, Վրաստանի և Եվրոպայի հետ, ամրապնդում է իր անկախությունը և ստեղծել է գրավիչ ներդրումային միջավայր:

«Այդ ժամանակ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նավթն ու գազը բաց են աշխարհի համար և ասաց, որ անհրաժեշտ է ներգրավել օտարերկրյա ներդրողներին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական շահեր ուներ»,-հավելել է նա։

Բրայզան նշել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը երկար տարիներ միշտ սպառնալիք է եղել ներդրողների համար»: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախկին դեսպանը նշել է «Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» բացառելու անհրաժեշտությունը: