Ղարաբաղում ռուս խաղաղապահները մեկ օրում վնասա...

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնաբերել և վնասազերծել են պայթյունավտանգ մոտ 100 առարկա, հաղորդվել է ՌԴ ՊՆ-ում:

Ռուսաստանից ժամանած խաղաղապահները վտանգավոր իրերից մաքրել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հարավային մասը:

Նշվում է նաև, որ բոլոր վտանգավոր գտածոները տեղափոխվում են հատուկ աղբավայր, իսկ ինչ հնարավոր չէ տեղափոխել, պայթեցվում է տեղում: