Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն...

Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են: Նման գնահատական տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ТАСС-ը:«Հետկոնֆլիկտային իրավիճակը ընդհանուր առմամբ դրական է զարգանում»,- նշել է նա:

Նշենք, որ Օվերչուկը ներկայացնում է Ռուսասատանը Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբում: