Wildberries միջազգային առցանց հարթակը մախաձեռնում է նոր միջոցառումներ՝ աջակցելու հայ ձեռներեցներին, որոնք բախվում են շուկայում աճող առցանց մրցակցության հետ։ Այսպիսով, ընկերությունը մեկնարկում է անվճար վերապատրաստման ծրագրեր տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչը թույլ կտա նրանց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հարթակում վաճառք սկսելու և իրենց բիզնեսը ծավալելու համար ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո տեղական ձեռներեցության աջակցման ծրագրի շրջանակում Wildberries-ի փորձագետները նախատեսում են շաբաթական վերապատրաստման վեբինարներ անցկացնել առցանց բիզնեսը զարգացման վերաբերյալ: Հայ ձեռներեցների համար առաջին վեբինարը տեղի կունենա արդեն սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին։ Փորձագետները կպատմեն, թե ինչպես սկսել առցանց վաճառք, ընտրել բիզնես մոդել, ինչպես գրանցվել հարթակում, նաև կիրառել հարթակում առաջխաղացման գործիքները: Wildberries-ը նաև կլոր սեղան կանցկացնի բիզնեսի ներկայացուցիչների համար․ մասնագետները կպատասխանեն ձեռներեցներին հուզող հարցերին, նաև աջակցություն կցուցաբերեն առցանց վաճառքը զարգացնելու հարցում։



