Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո Տատյ...

Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո Տատյանա Բակալչուկը դիմել է ամուսնուն։

Նա տեսանյութը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում:

«Զինված մարդիկ ներխուժել են մեր գրասենյակ, փոխհրաձգություն ու ջարդ սարքել։ Երիտասարդ տղաներ են մահացելխ Վլադիսլավ, ինչ ես անում: Ինչպե՞ս ես նայելու ծնողներիդ, մեր երեխաների աչքերին։ Ինչպե՞ս կարողացար: Ինչպե՞ս կարողացար իրավիճակը հասցնել նման անհեթեթության»,- տեսաուղերձում ասել է նա:

Չորեքշաբթի ավելի վաղ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Ռոմանովի նրբանցքում տեղակայված Wildberries գրասենյակում։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ երկու մարդ մահացել է, վիրավորվել է յոթ մարդ, նրանց թվում՝ երկու իրավապահ։