Wargonzo. «Komando» էլիտար թուրքական ջոկատը պ...

«Komando» էլիտար թուրքական ջոկատի հատուկ նշանակության ջոկատայինները փախուստի են դիմել Մարտունուց պատերազմի վերջին օրը: Այս մասին իր hajtnwum 1 Wargonzo Telegram-ալիքը:

«@wargonzo ծրագրի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք արվել են Մարտունու ճակատում Արցախի Պաշտպանության բանակի կողմից: Հենց այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են նահանջել՝ ուժեր ուղարկելով Շուշիի գորհի համար:

Բնականաբար, ադրբեջանցի զինվորականները նահանջել են եւ կորուստներ կրել: Այսպես, սպանված սպաներից մեկի մոտ դանակ է հայտնաբերվել, որն արտադրված է հատուկ թուրքական «ռենջերների» համար: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Արցախում հայերի դեմ կռվել են նաեւ թուրքական «Komando»-ի հատուկ նշանակության ջոկատայինները::

Այդ ֆոնին նախագիծը, որն այսօր Էրդողանն ուղարկել է խորհրդարան, որը վերաբերում է Ադրբեջան թուրքական զորքեր մտցնելուն, զավեշտ է, քանի որ թուրք զինվորականները սկզբից ակտիվ մասնակցել են հակամարտությանը»: