Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վուչիչը պատրաստվում է լքել Սերբիայի նախագահի պաշտոնը։ Նա կարող է շարունակել քաղաքական կարիերան՝ գլխավորելով կառավարությունը։ Քաղաքական գործչի նախագահական երկրորդ ժամկետն ավարտվում է 2027 թվականին, իսկ անընդմեջ երրորդ ժամկետով առաջադրվել նրան թույլ չի տալիս երկրի Սահմանադրությունը։ Սեպտեմբերի 9-ին Վուչիչը արձակել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել հոկտեմբերի 25-ին, թեև հերթական քվեարկությունը սպասվում էր միայն 2027 թվականին։
Իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունն արդեն Վուչիչին առաջադրել է որպես վարչապետի թեկնածու՝ հաղթանակի դեպքում։ Այսպիսով, խոսքը Վուչիչի քաղաքականությունից հեռանալու մասին չէ, այլ հնարավոր անցման՝ նախագահական աթոռից կրկին վարչապետի պաշտոնին, որը նա արդեն զբաղեցրել էր 2014–2017 թվականներին։



