«Շատ շուտով ստիպված եք լինելու Սամվել Կարապետ...

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի միջև սեպտեմբերի 11-ին Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում վեճ է բռնկվել։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ալեքսանյանը, հանձնաժողովի նիստում ելույթ ունենալիս, ոչ դրական կերպով է արտահայտվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին՝ վերջինիս, ըստ էության, անվանելով չկրթված կալուգացի օլիգարխ։

Այդ վարքագիծը վրդովեցրել է Ղազինյանին. «Ես մի քանի անգամ տեղից արձագանքել եմ նման վարքագծին։ Այդպես չի կարելի պահել քեզ։ Ասում են՝ «մենք քաղաքական գնահատական ենք տալիս»։ Դուք, պարոն Ալեքսանյան, հնչեցնում եք անձնական վիրավորանք։ Եվ ես դա համարում եմ սադրանք։ Որովհետև եթե այս թեմային մոտենանք կիսակրթվածության տեսանկյունից, ապա մեծ է գայթակղությունը վերլուծելու, թե ձեր թիմում ով ով էր մինչև 2018 թվականը և արդյունքում ով ինչ դարձավ։ Բայց ես դա չեմ անի։ Տանը ինձ այդպես չեն սովորեցրել… Կարելի է լինել հուզական… Ի վերջո, դուք նաև փորձում եք տարածել ձեր նարատիվները այս կամ այն անձանց՝ այս կամ այն պետության հետ կապ ունենալու վերաբերյալ։ Բայց մենք ձեզ ի պատասխան չենք ասում, որ ձեր թիմի այս կամ այն անդամը կամ նույնիսկ առաջնորդը համալսարան չավարտած կամ կիսակրթված է», - ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ շատ շուտով Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչները ստիպված կլինեն դիմել Սամվել Կարապետյանին «պարոն վարչապետով»։