ՌԴ-ն և Իրանը պայմանավորվել են շարունակել ռազմ...

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն սեպտեմբերի 11-ին Մոսկվայում հանդիպել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սոբհանիի հետ: այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Հանգամանալից զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության հետևողական ամրապնդմանը», - ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրությունը հրավիրվել է երկու երկրների դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների և հյուպատոսական ​​հաստատությունների գործունեությանը՝ փոխադարձ հիմունքներով նրանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։