Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում։
«Ես ակնկալում եմ, որ նախագահ Թրամփը կփորձի հասնել խաղաղության Ուկրաինայում, վստահ եմ, որ «խաղաղություն» բառն այլևս այդքան անընդունելի չի լինի աշխարհում…։
Համոզված եմ, որ ԱՄՆ նախագահը, ես դա գիտեմ առաջին ձեռքից, ոչ թե լրատվամիջոցներից, կառաջարկի և կփնտրի լուծում, որը հեշտ չի լինի գտնել»,- ասել է Վուչիչը Չեխիայի վարչապետի այցի ժամանակ։