Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը։
«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը, ավիավթարի հետևանքով մահացել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և պետքարտուղարը»,- հայտնել է ոստիկանապետ Իգոր Կլիմենկոն։
Կլիմենկոյի խոսքով՝ այժմ հայտնի է 16 զոհի մասին, որոնց թվում է 2 երեխա։ Զոհվածներից 9-ը ուղղաթիռում են եղել։