Վստահորդիս հետ հարցաքննություն է սկսվել առանց...

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․

«Քիչ առաջ ՄԻՊ աշխատակիցների միջոցով տեղեկացա, որ վստահորդիս հետ հարցաքննություն է սկսվել առանց ինձ, իբրև թե վերջինս հրաժարվել է փաստաբանի օգնությունից։ Այս եղանակով ձեռքբերված ապացույցը ակնհայտ ապօրինի է, սակայն շատ տրամաբանական է հակակոռուպցիոն կոմիտեի սկսած դատավարական տեռորի համատեքստում»։