Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) իր գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովին։
«Իհարկե, բարի ավանդույթին համապատասխան, սիրելի՛ բարեկամներ, ես ուզում եմ ձեզ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ դեկտեմբերի 21-ին, որտեղ մենք ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական բարեկամական հանդիպման», — ասել է Պուտինը ԱՊՀ ղեկավարների փակ նիստում։
«Մենք կարող ենք քննարկել բոլոր ներկա և ապագա հարցերը», — նկարագրել է Ռուսաստանի նախագահը նախաամանորյա հանդիպման օրակարգը։



