Վստահ եմ՝ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վստահ» է, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան»:

«Ղարաբաղցիները, որոնք երբեք չեն ապրել այդ հողերի վրա, բայց ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ (նկատի ունի 1990-ականներին ազատագրված Արցախից հեռացած ադրբեջանցիներին), այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ժամանակ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն, «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունի Հայաստանի տարածքը։