Վրաստանը պատրաստակամ է նպաստելու Երևանի և Բաք...

Երևանում կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:

Նշվում է, որ քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցության հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը: Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Կոբախիձեն Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան: