Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» հարթակ...

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավկովկասյան «3+3» հարթակի հանդիպմանը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում։