Վրաստանը բացասական վերաբերմունք ունի 3+3 պլատ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է տարածաշրջանում 3+3 պլատֆորմի հետ կապված զարգացումներից։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աշխատանքները տարածաշրջանում 6 երկրների մասնակցությամբ՝ Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսատանի հետ պլատֆորմ ստեղծել, որը Կովկասում խաղաղություն կբերի։

«Սակայն Վրաստանը բացասական է վերաբերվում այս պլատֆորմին։ Բայց եթե բոլորի մոտ սա հավանության արժանանա,  տարածաշրջանը խաղաղության ավազանի կվերածվի։  Դե Ալիեւը Հայաստանի հետ քննարկումներ արել  է եւ խաղաղության առաջարկ արել։ Մենք էլ, որպես Թուրքիա, Հայաստանի հետ հարաբերություններ շատ հստակ ու բաց կներկայացնենք։ Իհարկե Վրաստանի եւ Ռուսատանի միջեւ հարաբերությունների այլ ընթացքը մեր գործը կհեշտացնի».–ասել է Էրդողանը։