Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան ծրագրում են ստեղծել համատեղ ընկերություն, որը էլեկտրական մալուխ կանցկացնի Սև ծովի հատակով դեպի Եվրոպա։ Հարցը քննարկվել է Բաքվում չորս երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը։
«Վրաստանը հնարավորություն ունի ուղղակիորեն միանալ եվրոպական էներգահամակարգերին ծրագրված ստորջրյա սևծովյան մալուխի միջոցով։ Ծրագիրը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, դիվերսիֆիկացնել մատակարարման ուղիները, ներգրավել օտարերկրյա ներդրումներ և զարգացնել կանաչ էներգիան ոչ միայն Վրաստանում, այլև ողջ տարածաշրջանում», - ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին։