Պատիարքարանի բարձրաստիճան հոգեւորական Գեորգի Մամալաձեն, որը ձերբակալվել էր 2017թ. ցիանիդի մասին աղմկահարույց գործով, ժամկետից շուտ ազատ է արձակվել յոթ տարվա բանտարկությունց հետո, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Պանցուլայան։
«Նա ազատ է արձակվել գիշերը, ժամկետից շուտ, ուստի պաշտոնական մանրամասներ առայժմ չունենք, բայց կարող եմ հաստատել, որ նրան ազատ են արձակել այսօր։ Մամալաձեն (բանտում դեռ պետք է անցկացներ) մոտ 1 տարի 9 ամիս»,- ասել է փաստաբանը լրագրողներին։
Մամալաձեն ինքը ազատվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «հասարակությունն առանց այդ էլ գիտի ճշմարտությունն» իր գործի մասին։
Հոգեւորականը ձերբակալվել էր 2017թ. փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից պետք է թռչեր Գերմանիա։ Այնտեղ բուժման համար գտնվում էր կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը, ինչպես նաեւ պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թետրուաշվիլին, որի մահափորձի մեջ կասկածում էին Մամալաձեին։ Քննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում հայտնաբերվել է նատրիումի ցիանիդ, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն եւ վեց փամփուշտ։ 2017թ. սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել է ինը տարվա բանտարկության։