Վրաստանում ընդլայնում են պետական լեզու սովորող հայալեզու և ադրբեջանալեզու ուսանողների ֆինանսավորման ծրագիրը: 2024-2025 ուսումնական տարվանից ֆինանսավորելու են Վրաստանի քաղաքացի հանդիսացող 400 ուսանող՝ 200–ը հայալեզու, 200–ը ադրբեջանալեզու․ հայտնում է Վրաստանի կրթության նախարարությունը։
Ծրագրի մասնակիցները մեկ տարվա ընթացքում վրացերեն են սովորում Վրաստանի պետական բուհերում: Պետությունը կֆինանսավորի վրացերենի նախապատրաստական դասընթացը և բակալավրի կրթական ծրագրերով ուսուցումը: