Վրաստանում որոշել են հիմնադրամ ստեղծել՝ օտարե...

Վրաստանի իշխանությունները որոշել են հիմնադրամ ստեղծել օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցված հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման համար

Պատճառը դոնորների սպառնալիքներն են՝ դադարեցնելու ՀԿ-ների ֆինանսավորումը գրանցվելու դեպքում, հայտնել են վրացական լրատվամիջոցները։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերով` իշխանությունները կսկսեն առաջին դրամաշնորհների վճարումը հունվարին։