Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 216 նոր դեպք: Այս մասին հայտնում է Stopcov.ge կայքը։ Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 937 պացիենտ, ևս 37-ը՝ մահացել։
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 135 584 դեպք, ապաքինվել է 113 986 պացիենտ, մահացել՝ 1 267-ը։
Կարանտինային տարածքում գտնվում է 2 104 մարդ, ինքնամեկուսացման մեջ է 52 822 անձ, 6 383 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում։



