Վրաստանի կառավարությունում եւ կառավարող կուսակցությունում կադրային վերադասավորումներ են սպասվում։ Այս մասին տեղեկացրել է վրացական Mtavari ընդդիմադիր հեռուստաալիքը՝ չնշելով տեղեկության աղբյուրը, հայտնել է «Грузия онлайн»-ը։
Տեղեկության համաձայն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնը կստանձնի «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ներկա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավակնում է կուսակցության նախագահի պաշտոնին։ Բայց չի բացառվում, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Բիձինա Իվանիշվիլու որդին՝ Ուտա Իվանիշվիլին, նշել է հեռուստաալիքը։