Օտարերկրյա դոնորները, ովքեր ֆինանսավորում են վրացական հասարակական կազմակերպությունները, կոչ են անում նրանց չգրանցվել օտարերկրյա գործակալների ռեեստրում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ որոշ օտարերկրյա դոնորներ աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց հետ պահելու թափանցիկության ռեգիստրում գրանցվելուց։ Ինչպես գիտեք, այս ռեեստրը շուտով կգործի»,- ասել է նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, օգոստոսի 1-ից կսկսեն գրանցվել Արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջով ստեղծված ռեգիստրում։



