Վրաստանի ընտրություններում հաղթեց Ռուսաստանը. այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, գրում է eurointegration.com.ua կայքը:
Զելենսկու խոսքով՝ «այսօր Ռուսաստանը Վրաստանում հաղթել է՝ նախ այդ երկրի տարածքի մի մասը վերցնելով, իսկ հետո՝ փոխելով դրա քաղաքականությունն ու իշխանությունը»։
«Նախ նրանք (ՌԴ-ն) վերցրեցին Վրաստանի մի մասը, հետո փոխեցին քաղաքականությունը, փոխեցին իշխանությունը, հիմա էլ ռուսամետ իշխանություն է, ռուսամետ դիրքորոշումներ: Վրաստանի ընտրությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է, ոչ թե ԵՄ-ի հետ քայլելը: Նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը: Ռուսաստանը այսօր հաղթեց: Նրանք խլեցին Վրաստանի ազատությունը», - ասել է նա։
Մեկնաբանելով Մոլդովայում ստեղծված իրավիճակը՝ Զելենսկին ասել է, որ այնտեղ ևս Ռուսաստանը «շարժվում է նույն ուղղությամբ»։
«Կտեսնեք, Ռուսաստանը նույն ճանապարհով է գնում, և նույնը կանի: Եթե Արևմուտքը չդադարեցնի իր խոսակցությունները կարմիր գծերի մասին, ապա մեկ-երկու տարուց կկորցնի Մոլդովան»,- վստահեցրել է Ուկրաինայի նախագահը: