Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպ...

ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիություն Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին, մինչդեռ Մոլդովան և Ուկրաինան նշվում են դրականորեն, կողմնակալ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Միևնույն ժամանակ, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ, որտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներն ու քաղաքական կուսակցությունները (Եվրախորհրդի որոշմամբ), դրական գնահատականներ են տրվում։ Չկա լրատվամիջոցների բազմակարծություն, չկա քաղաքական բազմակարծություն, կոռուպցիան սանձարձակ է, կան լուրջ խնդիրներ, ինստիտուտները ծայրահեղ թուլացած են։ Եվ ամենին գումարած Մոլդովան մնում է ԱՊՀ անդամ։ Այստեղ գլխավորը օբյեկտիվությունն է, որը հասարակությունը չի տեսնում»,- ասել է Կոբախիձեն։