Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով ժամը 11:53-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Չկորոցխու գյուղի մոտ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կմ խորության վրա՝ Տայա գյուղի մոտ։