Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում երկաթուղային վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վրացական երկաթուղին»:
Նախնական տվյալներով՝ բանվորներին վրաերթի է ենթարկել Բաթումի-Թբիլիսի գնացքը։
Գնացքի շարժը, ըստ ընկերության, դադարեցվել է, իսկ նրա ուղևորները չեն տուժել։



