Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակ...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 46 817 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 537 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 31 170 մարդ:

Վերջին 1 օրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 381: