Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակ...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 14 829:

Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 253:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 507 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 4 022 մարդ: