Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատ...

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ծնողական ժամի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է, և սա շատ երեխայակենտրոն ու ծնողակենտրոն քաղաքական փոփոխություն է մեր ոլորտում»,-նշել է Թորոսյանը:

Ծնողական ժամի շնորհիվ այն ծնողները, ովքեր ունեն 12 տարեկան երեխա, կամ 18 տարեկան երեխա՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով, այսինքն հաշմանդամության կարգով, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը: Մեկ և երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը կես ժամով, որը աշխատավարձի իմաստով կհաշվարկվի ամբողջությամբ: Մինչև 12 տարեկան երեք երեխա ունեցող ծնողները, ինչպես նաև խորը և ծանր սահմանափակմամբ մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ծնողները կկարողանան իրենց աշխատաժամանակը կրճատել մեկ ժամով:

Նշենք, որ Թորոսյանի խոսքով՝ օրենքը ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրումից հետո։