Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն հայտարարել է, որ իրավապահները բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ակտիվիստի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Իրավապահները նշում են, որ ակտիվիստների մեծ մասը ամբողջ գիշերվա ընթացքում իրավախախտումներ է կատարել: Առավոտյան նրանք վնասել են ոստիկանական և քաղաքացիական ավտոմեքենաներ, ինչպես նաև պայթուցիկ են օգտագործել:
«Տարբեր իրավախախտումների համար բերման է ենթարկվել 305 ցուցարար»,- ասված է հայտարարության մեջ:



