
Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Նշվում է, որ 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակը կասեցվել է «Սադախլո» անցակետի աշխատակիցների կողմից:
Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում հայտնաբերվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին։