
2009 թվականից ի վեր առաջին անգամ ռուսական գազի ներմուծումը Վրաստան գերազանցել է ադրբեջանական գազի ներմուծմանը, հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Բոլոր 18 տարիների ընթացքում, երբ «Սակստատ» ազգային ծառայությունը վարում է վիճակագրություն, Ադրբեջանից գազի գնումը միշտ եղել է հիմնականը։ Այս տարվա առաջին եռամսյակում վիճակագրությունը փոխվել է. պարզվել է երկիրը Ռուսաստանից գնել է 100,6 մլն դոլարի կապույտ վառելիք, իսկ Ադրբեջանից՝ 82,4 մլն դոլարի։