Վրաստանի վարչապետը հայտնել է հրաժարական ներկա...

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարականի որոշում է կայացրել: Այս մասին վրացական Կառավարության ղեկավարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ, հաղորդում է Sputnik Georgia-ն:

«2018 թվականին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակների ստեղծումն ու ներդրումն էր, որոնք առաջիկա տարիներին կապահովեին մեր պետական նպատակների իրագործումը, կդառնային երկրի զարգացման ուղեցույցը: Ռազմավարական զարգացման շրջանակները ստեղծված են, հետևաբար՝ ես որոշում եմ ընդունել պաշտոնը լքելու մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ»,- գրել է Բախտաձեն։

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանին ավելի, քան երբևէ, լիարժեք կոնսոլիդացիա է անհրաժեշտ:

«Վստահ եմ, որ դա է հաջողության միակ բանաձևը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վրաց հասարակությանը: Հավատում եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք: Թող Աստված օրհնի Վրաստանը»,- նշել է Բախտաձեն: