Վրաստանի վարչապետը հանձնել է Եվրամիությանն ան...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել ԵՄ անդամակցության հայտի առաջին մասը, հայտնում է Georgia-online-ը։

«Վրաստանը միանում է Ուկրաինային ու Մոլդովային եւ ԵՄ անդամակցության հայտ է ներկայացնում։ Սա այն է, ինչ միավորում է մեր երեք երկրներին։ Կարեւոր է, որ մեր ժողովուրդն այս պատմական գործընթացում եղել եւ մնում է միասնական։ Շնորհավորում եմ»,- Twitter-ում գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։