Ադրբեջանը պատրաստ է ընդլայնել Արևելք-Արևմուտք...

Ադրբեջանի նպատակը միջնաժամկետ հեռանկարում երկրի տարածքով անցնող Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ երթուղիներով բեռնափոխադրումների ծավալը յուրաքանչյուր ուղղությամբ տարեկան մինչև 15 միլիոն տոննա հասցնելն է։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ նրա՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է 10%-ով՝ հասնելով գրեթե 8 միլիոն տոննա բեռի։