Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել հարաբերությունները, քանի որ, ըստ նրա, դա հավասարապես համընկնում է երկու պետությունների շահերին։
Ըստ Interpressnews-ի՝ Կոբախիձեն նշել է, որ ամերիկյան կողմից Վրաստանի նկատմամբ «պրագմատիկ, արդար և ճիշտ քայլեր» է ակնկալում։
«Հերթական անգամ Վրաստանի մասին մի շարք անարդար գնահատականներ լսեցինք, գործնականում սա հարձակում էր Վրաստանի վրա կոնկրետ քաղաքական գործիչների կողմից, ինչը շատ ցավալի է։ Մենք, մեր ամերիկացի գործընկերները, ցանկանում ենք այլ օրակարգ առաջարկել՝ դա վերաբեռնման օրակարգն է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ըստ նրա՝ վերականգնումը հենց այն է, ինչ հիմա անհրաժեշտ է ԱՄՆ-Վրաստան հարաբերություններին։
«Հուսով եմ՝ ի վերջո մեր ամերիկացի գործընկերները պրագմատիկ որոշումներ կընդունեն, որոնք կնպաստեն հարաբերությունների վերականգնմանը, ինչը հավասարապես բխում է Վրաստանի և Միացյալ Նահանգների շահերից։ Հուսով եմ, որ համապատասխան քայլը կանեն մեր ամերիկացի գործընկերները»,- հավելել է Կոբախիձեն։
Վերջին ամիսներին Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են՝ առաջին հերթին Վրաստանի իշխանությունների նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։
Հունիսի վերջին գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներն էլ հայտարարեցին Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի փաստացի դադարեցման մասին։