Վրաստանի նախագահը հայտարարել է Հարավային Օսիա...

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը երբեք չի հարմարվի այն բանի հետ, որ կորցրել է  Հարավային Օսիան և Աբխազիան, հայտնում է РИА «Новости»-ն:

Նրա խոսքով՝ դա երկրի տարածքային ամբողջականության խարխլում է, այդ պատճառով էլ Վրաստանի որևէ իշխանություն այդ իրողությանը չի հարմարվի:

Նա նաև հույս է հայտնել, որ Աբխազիան և Հարավային Օսիան կվերադարձվեն՝ իր կառավարման ժամանակահատվածում:

Զուրաբիշվիլին դրան հասնելու համար խոստացել է օգտագործել բոլոր հնարավոր ճանապարհները: